Չինաստանում կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թիվ է գրանցվել

13:38, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում արդեն երրորդ օրը շարունակ կորոնավիրուսով վարակումների ռեկորդային թիվ է գրանցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի 35 հազար 183 դեպք։ Վարակվածների մեծ մասն առանց ախտանիշների են։

Սա կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում գրանցված վարակումների առավելագույն թիվն է։ Նախորդ առավելագույն վարակումները գրանցվել էին նոյեմբերի 24-ին և 25-ին։

 


© 2009 ARMENPRESS.am