Ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով

11:23, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: «Արմենպրես»-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:

«Հարգելի´ վարորդներ, որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am