Թթվասերը սեպտեմբերին թանկացել է 27.1 տոկոսով

21:57, 24 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ թթվասերը թանկացել է 27.1%-ով։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի տեղեկագրերից։ Նույն ժամանակահատվածում մածունը թանկացել է 4.6%-ով, պանիրը (կովի կաթից)՝49.9%-ով, պանիրը (տնական)`31.3%-ով։


© 2009 ARMENPRESS.am