2022-ի առաջին կիսամյակում 12.7 մլն դոլարի մարդատար ավտոմեքենա է արտահանվել

20:05, 22 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր 12.7 մլն դոլար արժողությամբ 723 թեթև մարդատար ավտոմեքենա։«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկագրերից։

2021-ի առաջին կիսամյակում արտահանվել է 126 հատ ավտոմեքենա, ընդհանուր արժեքը՝ 1.6 մլն դոլար։

 


© 2009 ARMENPRESS.am