Նոյեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի

18:21, 22 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած որոշումից:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Նախագծերի՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկում:


© 2009 ARMENPRESS.am