Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում հարձակումների միջոցով, իսկ միջազգային հանրությունը լուռ հետևում է այս աբսուրդին. Մարուքյան

13:41, 22 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր առավոտ սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների մասին տեղեկություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը «խաղաղություն» է առաջարկում Հայաստանին։ Միջազգային հանրությունը լուռ հետեւում է այս աբսուրդին։ Ասելու բան չկա»,- գրել է Մարուքյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am