ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց

10:00, 15 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։

Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության  2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։

Տևական ժամանակ ԱԺ-ի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են ԱԺ մեկնարկող նստաշրջանի աշխատանքներին։


© 2009 ARMENPRESS.am