Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

22:31, 14 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 14-ին ժամը 20:00-ին  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 


© 2009 ARMENPRESS.am