ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Արևելյան միջերկրածովյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ

17:23, 9 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ «Արևելյան Միջերկրականում նավթի հետախուզման համար Թուրքիայի չարտոնված գործունեության պատճառով» սահմանված պատժամիջոցները երկարաձգվել են ևս մեկ տարով։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:

ԵՄ խորհուրդը որոշել է պատժամիջոցները երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:

ԵՄ պատժամիջոցները տարածվում են այն կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա,  որոնք ածխաջրածինների պաշարների որոնման չարտոնված աշխատանքներ են կատարել:

Ըստ պատժամիջոցների՝  նախատեսվում է տվյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, և այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում:

2020 թվականի նոյեմբերի 11-ին Միությունը որոշել էր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։

 Որոշումը մեկ տարով երկարաձգվել էր նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։


© 2009 ARMENPRESS.am