Հայաստանում ՃՏՊ-ները նվազել են շուրջ 55 տոկոսով

20:10, 8 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 54.7%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։  Սեպտեմբերին արձանագրվել է 178 միջադեպ, պատահարների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 291-ը:

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2503 միջադեպ է եղել, որի հետևանքով զոհվել է 196 անձ, վիրավորվել՝ 3682-ը:  ՃՏՊ-ների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 27.2%-ով:

 


© 2009 ARMENPRESS.am