Armenia Airways ավիաընկերությունը սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը

19:58, 8 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenia Airways ավիաընկերությունը նոյեմբերի 8-ին սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armeniaairways.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am