Ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հրապարակումների հիման վրա Ոստիկանությունը քրեական վարույթ է նախաձեռնել

14:37, 8 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցում նոյեմբերի 6-ին «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։


© 2009 ARMENPRESS.am