Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ հայ ժողովրդի նոր ցեղասպանության պաշտոնական արտոնագիր է. Արցախի ԱԺ հայտարարությունը

16:04, 30 Հոկտեմբեր, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ արձանագրելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Բացի այդ, շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար՝ նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Հայտարարության մեջ նշված է. «Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը.

Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը                        հ ա յ տ ա ր ա ր ու մ  է.

 


© 2009 ARMENPRESS.am