Արեւմուտքը միտված է ՌԴ-ին դուրս մղել Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆրիկայից եւ Կենտրոնական Ասիայից. ՌԴ ԱԳՆ

16:29, 27 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարել է Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ նպատակ հետապնդելով Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Ալեքսանդր Գրուշկոն՝ հանդես գալով Վերոնայի 15-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում:

«Աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներ, բացի Ուկրաինայից, հայտարարվել են Արեւմտյան Բալկանները, Աֆրիկան, Կենտրոնական Ասիան եւ, ավաղ, Հարավային Կովկասը, որտեղ մենք ձեզ հետ միասին գտնվում ենք: Մեր արեւմտյան «գործընկերների» քաղաքականության հիմքում ամենեւին անվտանգությանն ու կայունությանն աջակցելու շահերը չեն, այլ Ռուսաստանին դուրս մղելու խնդիրը եւ վերջ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am