Մոբայլ խաղեր մշակող AppQuantum-ը Հայաստանում գրասենյակ կբացի

21:44, 26 Հոկտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոբայլ խաղեր ստեղծող AppQuantum-ը, լքելով Ռուսաստանը, իր մնացած աշխատակիցներին կտեղափոխի արտերկիր, այդ թվում՝ Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆորբս»-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։
Ռուսաստանում մնացած աշխատողները կտեղափոխվեն Կիպրոս և նոր լրացուցիչ գրասենյակներ Հայաստանում և Ղազախստանում։
«ՌԴ-ում AppQuantum-ի հետ կապված իրավաբանական անձինք չեն մնացել»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
AppQuantum-ի աշխատակիցները, ովքեր կորոշեն տեղափոխվել մի երկիր, որտեղ ընկերությունը գրասենյակ չունի, կկարողանան շարունակել աշխատանքը հեռավար:
AppQuantum-ը հիմնադրվել է 2017թ.-ին: AppQuantum-ը հայտնի է Dragon Champions-ով, Gold & Goblinsո-ով և Idle Merger-ով: Այս ամիս AppQuantum-ը գործարկել է մոբայլ խաղերի մշակողների աջակցության ծրագիր: Նրանք կկարողանան ընկերությունից մինչև 1 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ստանալ զարգացման համար։

© 2009 ARMENPRESS.am