ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն. «Ազատություն»

17:07, 11 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: 

Նշվում է, որ որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: 

Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է, որ առաքելությունը կգա, «Ազատությանը» ասել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։


© 2009 ARMENPRESS.am