Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

11:37, 7 Հոկտեմբեր, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  7  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պորտուգալական Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի եւ կտարվի Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Կաթողիկե Առաջնորդարանից, սա կարևոր իրադարձություն է կաթողիկե համայնքների համար:

Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնահատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստվածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երեւաց երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ:

Արմենուհի Մխոյան       

 

 

 


© 2009 ARMENPRESS.am