Լիբանանի խորհրդարանը չկարողացավ ընտրել երկրի նոր նախագահ

14:24, 29 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանն ի վիճակի չԷր ընտրելու երկրի նոր նախագահ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քատարի Al Jazeera հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել քվեների՝ հաղթանակի համար անհրաժեշտ երկու երրորդը: 128 պատգամավորներից 63-ը հանձնել Է դատարկ քվեաթերթիկներ, եւս 36-ը պաշտպանել Է ընդդիմադիր խմբակցությունից թեկնածու Միշել Մուավվադին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am