Հայաստանի ԱԽ քարտուղարը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպումից

09:51, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԱԽ քարտուղարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,- նշված է գրառման մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

 

 


© 2009 ARMENPRESS.am