Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու

20:34, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայության ժամանակ Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Քասախ գյուղում բնակվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփուշտ ու դանակ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը նախաքննությամբ պարզվում են։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


© 2009 ARMENPRESS.am