Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

13:17, 26 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են  երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերություններին և նրանց միջև ընթացող ռազմական գործողություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am