Արցախի նախագահն ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամների հետ քննարկել է արտաքին ու ներքին մարտահրավերները
18:12, 23 Սեպտեմբեր, 2022ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։
«Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
© 2009 ARMENPRESS.am