Եղեգնաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը սեպտեմբերի 26-ին կդադարեցվի

11:36, 23 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան, Աթարբեկյան, Իսահակյան, Մաշտոցի, Չարենցի, Կոմիտասի, Թումանյան փողոցների, Արսենյան նրբանցքի, Նարեկացու փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:                  


© 2009 ARMENPRESS.am