ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

18:53, 20 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը դատապարտել է  Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա՝ շեշտելով, որ ԱՄՆպետք է համապատասխան քայլեր ձեռնարկի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ հարվածները»-նշել է նա:

Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարողացել է արագ գործել՝ միջնորդելով հրադադարի հաստատման համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է. «Սակայն ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հետագա քայլեր և դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը»:

 


© 2009 ARMENPRESS.am