Լևոն Տեր-Պետրոսյանը և Գարեգին Երկրորդը շոշափել են ՀՀ արտաքին անվտանգության և ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր

16:57, 18 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի համատեղ հաղորդագրության մեջ նշված է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է: Առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։


© 2009 ARMENPRESS.am