Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանն անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

13:26, 17 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։


© 2009 ARMENPRESS.am