Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 135 է

11:07, 16 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց Փաշինյանը:

Նիստի մեկնարկին վարչապետը նշեց, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը. «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am