Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

16:36, 9 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Այս օրերին ԱՄՆ-ում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի՝ Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել էր Հայաստան-Կանզաս գործընկերության օր։

 


© 2009 ARMENPRESS.am