ՀՀ ՊՆ-ն ճշտում է գերիների հավանական վերադարձի մասին տեղեկությունը

19:22, 8 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am