Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

11:01, 8 Սեպտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում,  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: 
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան:

© 2009 ARMENPRESS.am