Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» հաղթեց «Լոնդոն Հելվեցիային»

12:40, 28 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վերջին խաղում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 8:4 հաշվով:

Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով առավելության էր հասել ջիբրալթարական «Եվրոպայի» նկատմամբ:

C խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է. 1-ին տեղը 6 միավորով գրավեց «Պետրո-վ-ը» (Լատվիա), նույնքան միավոր ունեն 2-րդ տեղը զբաղեցրած «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և 3-րդ տեղում գտնվող «Երևանը», իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց «Եվրոպան» (Ջիբրալթար):


© 2009 ARMENPRESS.am