Սերբիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է Անա Բրնաբիչի թեկնածությունը

13:58, 27 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի վարչապետի պաշտոնում երրորդ անգամ առաջադրել է Անա Բրնաբիչի թեկնածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

Վուչիչը նշել է, որ Բրնաբիչը վարչապետի պաշտոնում չորս տարի չի մնա, քանի որ նախարարների կաբինետում 2024 թվականին փոփոխություններ են ծրագրվում, սակայն «նրա փորձը անհրաժեշտ է աշնան ու ձմռան նախապատրաստությունների համար»։


© 2009 ARMENPRESS.am