Տիգրան Ավինյանը մասնակցել է Սիսիանի քարի վերամշակման արտադրամասի վերագործարկմանը

21:10, 24 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը նախօրեին մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը  գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«ԶՊՄԿ-ին (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-խմբ.) պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100»,-գրել է Ավինյանը՝ հավելելով, որ տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով։


© 2009 ARMENPRESS.am