Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ

16:18, 23 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ՝ Մոսկվայում:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով, որ  ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ:

 


© 2009 ARMENPRESS.am