ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

19:15, 22 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։


© 2009 ARMENPRESS.am