Արոնյանը կրկին պարտվել է FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում
12:19, 20 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրին էր: 4 պարտիաներից երեքում Արոնյանը պարտություն է կրել, իսկ մեկում գրանցվել է ոչ-ոքի: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
Առաջատարներն են Մագնուս Կարլսենն ու Ռամեշբաբու Պրագնանանդհան են:
Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:
© 2009 ARMENPRESS.am