Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ

09:40, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն: Ըստ ամենայնի, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2 շաբաթից ոչ շուտ: «Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ, որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված «Միլան»-ի դեմ խաղին:

 

 


© 2009 ARMENPRESS.am