Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

21:59, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 15-ին, ժամը 11:22-ին ահազանգ է ստացել, որ Փոքր Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 16:25-ին:

Ըստ աղբյուրի՝ հրդեհի հետևանքով այրվել է Փոքր Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակերը՝ մոտ 1300 հակ:


© 2009 ARMENPRESS.am