Իրանը քննարկում Է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկությունները. IRNA

16:51, 12 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը քննարկում Է միջուկային գործարքի վերականգնման՝ Եվոպայի երկրների առաջադրած առաջակությունները: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանը քննարկում Է ստացված առաջարկությունները, որպեսզի համոզվի, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին,- մեջբերում Է նրա խոսքը գործակալությունը:- Եվրոպայի առաջարկություններն ընդունելի կլինեն, եթե դրանք Իրանի նկատմամբ ապահովեն այն քաղաքական հարցերի լուծումը, որոնք կապված են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պատժամիջոցների եւ (միջուկային գործարքից ԱՄՆ-ի) դուրս չգալու երաշխիքների հետ»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգման փաստաթղթի վերջնական տեքստը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերած միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Է արեւմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am