Տոկիոյում ռեկորդ Է սահմանվել ամռան շոգ օրերի թվով

14:21, 11 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում շոգ օրերի թիվը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում Է Ցելսիուսի 35 աստիճանից վեր, այս տարի կազմել Է 14: Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել Է Ազգային օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դա ամենաբարձր ցուցանիշն Է դիտարկումների ամբողջ ընթացքում, որոնք սկսել են անցկացնել 1875 թականին:

Նախորդ ռեկորդները, երբ շոգ օրերի քանակը կազմել Է 13, արձանագրվել են 2010 եւ 1995 թվականներին: Տոկիոյում շոգ եղանակը հաստատվել Է հունիսի վերջին անձրեւների սեզոնի ավարտից հետո: Մայրաքաղաքի տարածաշրջանի համար անձրեւների այս սեզոնը դարձել Է ամենակարճատեւը 1951 թվականից ի վեր, երբ ճապոնացի օդերեւութաբաններն սկսել են նման վիճակագրություն վարել: Հենց այդ ժամանակ Ճապոնիայի արեւելքի Իսեսակի քաղաքում սահմանվել Է համազգային ռեկորդ հունիսի համար՝ Ցելսիուսի 40,1 աստիճան: Հուլիսին եւ օգոստոսի սկզբին շոգ եղանակը բացառությամբ ուժեղ անձրեւների կարճատեւ շրջաններից շարունակել Է գերակշռել գործնականում Ճապոնիայի բոլոր տարածաշրջաններում: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում ավելի քան 14 հազար մարդ Է հոսպիտալացվել ջերմահարվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am