ՀՀ զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

17:33, 10 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

 


© 2009 ARMENPRESS.am