Արցախում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչված քաղաքացիները զորացրվում են

11:43, 10 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հրամանագրի մեջ, մասնավորապես, նշված է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»:


© 2009 ARMENPRESS.am