Երևանում երկու շենքերի տանիքներ են այրվել

10:46, 7 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։58-ին։ Այրվել են տանիքների կառուցատարրերը (մոտ 50 քմ)։

 

 


© 2009 ARMENPRESS.am