Բորելը բանակցությունների է հրավիրել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին

11:25, 6 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյի կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը»,-նշել է Ժոզեֆ Բորելը։

Ավելի վաղ Վուչիչն ու Կուրտին Բորելից բանակցությունների հրավերներ էին ստացել Բրյուսել բոլոր բաց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական հատվածի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։


© 2009 ARMENPRESS.am