Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող
21:13, 5 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող Բաբեկ Ալիեւը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
© 2009 ARMENPRESS.am