Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի մահվան մասին

15:19, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ստացած վնասվածքներից Խուդիեւը տեղում մահացել է, իսկ Ալիեւի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։ Ըստ նախնական տեղեկությունների' ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։


© 2009 ARMENPRESS.am