ԵԱԶԲ-ն 37 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար

13:11, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մինչեւ 37 մլն դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետությանը Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում մինչեւ 65 մվտ ընդհանուր հզորությամբ 11 արեւային էլեկտրակայանի կառուցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ համապատասխան փաստաթղթերը Երևանում ստորագրել են ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը: Բոլոր օբյեկտները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի։

«Այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրոէներգիայի վրա։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խոշորագույն աղբյուրը և վերջնական սպառման հիմնական էներգակիրը մնում է բնական գազը: Մինչեւ 2026 թվականը Բանկի խնդիրն է նպաստել Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Դրանով մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլեւ էապես բարելավում ենք էկոլոգիան՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»,-հայտնել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Եվրասիական զարգացման բանկը, ՀՀ կառավարությունը և «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ն նաև ստորագրել են Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հուշագիր:

Հուշագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը և կայուն տնտեսական զարգացումը ագրոարդյունաբերական ոլորտում: ԵԱԶԲ-ն Հայաստանի կառավարությանը աջակցություն կցուցաբերվի ագրոարդյունաբերական ոլորտի նախագծերի ֆինանսավորման միջոցով, որոնք կնպաստեն հումքի վերամշակման խորացմանը և արտադրվող արտադրանքի ավելացված արժեքի ավելացմանը:


© 2009 ARMENPRESS.am