ՀՀ նախագահն ու ԿԳՄՍ նախարարը մտքեր են փոխանակել սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ

13:39, 3 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահրամ Դումանյանը ՀՀ նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է եղել 2022-ին երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին:

Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:
 


© 2009 ARMENPRESS.am