Փաշինյանն ու Պուտինը քննարկել են եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ասպեկտները

17:38, 2 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման առանձին գործնական ասպեկտները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

 

 


© 2009 ARMENPRESS.am