Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ

12:13, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am